2018-2019 ուստարվա առաջին դասարանցիների ընդունելություն

Երևանի Հովհաննես Պողոսյանի անվան թիվ 82 հիմնական դպրոցը

կատարում է 2018-2019 ուստարվա I դասարանցիների ընդունելություն:

Անհրաժեշտ է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը՝

1.Ծննդյան վկայական /օրիգինալ,կրկնօրինակ/

2. 2 լուսանկար /3*4/

3. ոստիկանության հաշվառման թերթիկ

4. Բժշկական 26 ձև

5. Դիմում

 

Քաջ Անդրանիկի հետնորդներն ենք…3-րդ Բ դասարան

Մայիսի 23-ին 3-րդ Բ դասարանի աշակերտներն իրենց սիրելի դասվար ընկեր Հովսեփյանի հետ եղան Եռաբլուրում և Անդրանիկ Օզանյանի թանգարանում: Աշակերտները հայրենասիրական խոսքով ու երգերով ներկայացրին Անդրանիկի կյանքն ու ազգային-ազատագրական գաղափարները:
Հիշեցին Եռաբլուրում ամփոփված քաջ մարտիկներին: Ծաղիկներ խոնարհեցին մեր հերոսների շիրիմներին՝ երդվելով կատարել քաջ Անդրանիկի պատգամները:
Շնորհակալություն մեր հրաշալի դասվարին երեխաների մեջ ռազմահայրենասիրական ոգին արթուն պահելու և նմանը չունեցող միջոցառման համար: